Պետդումայի մշակույթի կոմիտեի անդամ Սերգեյ Սոլովյովը Govorit Moskva ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ երգչուհի Զեմֆիրան (ամբողջական անունըˋ Զեմֆիրա Ռամազանովա, Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է ֆիզիկական անձանց ռեգիստրում՝ որպես օտարերկրյա գործակալ) կարող է ստանալ նաև ծայրահեղականի կարգավիճակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցանկանում են Զեմֆիրային զրկել Ռուսաստանում գտնվող ողջ ունեցվածքից։ Պարզվել է, որ պատգամավորները դիմում են ուղարկել Գլխավոր դատախազություն, որով պահանջում են արտիստից բռնագրավել անշարժ գույքն ու ավտոմեքենաները։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը փետրվարի 11-ին երգչուհուն ներառել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում։ |