ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կանադան ընդունել է 170 հազար ուկրաինացի փախստականի
20:42, 14.03.2023 | mamul.am
3045 | 0

Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Շոն Ֆրեյզերը հայտնել է, որ 2022 թվականի սկզբից երկիր է ժամանել 170 հազար ուկրաինացի փախստական, փոխանցում է TASS-ը։

«Անցյալ տարվա սկզբից շուրջ 170 հազար մարդ ապաստան է ստացել»,- ասել է Ֆրեյզերը:

Նա հավելել է, որ ակնկալում է տեղեկատվության հստակեցում, թե արդյոք ուկրաինացի փախստականների մնալը հատուկ ծրագրով կերկարաձգվի մարտի 31-ից հետո: Ֆրեյզերը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, երկրի իշխանությունները կերկարաձգեն այս ծրագիրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է երկարաձգել Ուկրաինայից ժամանած փախստականների հումանիտար կարգավիճակը, որոնք երկիր են մտել Մեքսիկայի տարածքով։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ 2022 թվականի սկզբին մոտ 25 հազար ուկրաինացի փախստական Մեքսիկայի սահմանով մուտք է գործել ԱՄՆ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր