ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին». Տիգրան Աբրահամյան
09:48, 15.03.2023 | mamul.am
4118 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:
Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը:
Փաշինյանի ասուլիսի ուշագրավ հատվածը վերաբերվում էր բանակցություններում ստեղծված փակուղում:
Փաստացի Պրահայում ձեռք վերված պայմանավորվածությունները, որոնք իրենց սկզբունքներով արդեն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է` հանդես գալով նոր հավակնոտ առաջարկներով:
Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցություններն անցկացնել մեկ օրակարգով` ինտեգրման:
Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որևէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը` համարելով, որ անվտանգությունից մինչև մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է:
Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը` բացառելով ՌԴ-ի կամ մեկ այլ սուբյեկտի, կառույցի ներգրավածություն:
Չորրորդ, Ադրբեջանն ակտիվ առաջ է մղում «արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դեմ հարձակումը լեգիտիմացնելու հնարավորություն է:
Երբ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թե անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում:
Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն և սա սկսել է մտածել իր անվտանգության, իր ապագայի մասին, որովհետև այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր