Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ |