ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Պապիկյանը՝ բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին
14:12, 15.03.2023 | mamul.am
3428 | 3

ԱԺ-ում լօրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակում գործում է «հինգերորդ շարասյուն», Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց.

«Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներսում խարդավանքներ իրականացնողներին, խոսքը բոլորի մասին չէ, այլ նրանց, որոնք ստանձնել են կամ շարունակում են ստանձնել այդ դերը և կապ չունի, թե որտեղ են՝ քաղաքացիական կյանքում են, գուցե ԱԺ-ում են: Մենք պետք է, վերջապես, իրականության հետ առերեսվելու կամք ունենանք:

«Բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությունը և ԶԼՄ-երը ամեն օր խոսում են դրա մասին, դա թուլացնում է մեր պետության կենսունակությունը: Իսկ ովքեր թուլացնում են մեր պետության կենսունակությունը, հինգերորդ շարասյուն ասվածը նրանց համար նույնիսկ մեղմ է: Դա ավելի շատ նման է դավաճանության»,- ասաց Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Պապիկյանը՝ բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր