ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Ինչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»
09:36, 16.03.2023 | mamul.am
4806 | 0

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնին հրաժեշտ տված Վահան Հունանյանը, մեր տեղեկություններով, շուտով նոր պաշտոն կստանա։ Նրան պատրաստվում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, եւ, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել։ Դեսպանները նշանակվում են 4 տարի ժամկետով, իսկ եթե մի երկրից մյուս երկիր են տեղափոխվում, ապա՝ 3 տարի ժամկետով։ Մինչ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվելը Սամվել Մկրտչյանը եղել է Լիբանանում ՀՀ դեսպանը, 2018 թվականին նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, այսինքն՝ նրա պաշտոնավարման 4 տարին լրացել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր