ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային լարվածությանը». Տ. Աբրահամյան
10:06, 18.03.2023 | mamul.am
4366 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մեկ քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:
Բանակում գործում են գրված և չգրված օրենքները ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի զինվորականներն այս պահին պաշտոնաթող են, սակայն նրանք իրենց մեջ կրում են բանակի հետ կապված ինստիտուցիոնալ հիշողությունը, ավանդույթները, զինվորականին հատուկ պատիվն ու արժանապատվությունը:
Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին, այնտեղ ծառայող սպաներին, որովհետև Խաչատուրովները երկրին ծառայություն մատուցելու իրենց առաքելությունը դեռ չեն սպառել, երկրորդ, ցանկացած զինվորական` բանակում, թե բանակից դուրս, մտքում գիտի, որ այն ինչ տեղի է ունենում Գրիգորիի հետ, հաջորդ օրը կարող է տեղի ունենալ հենց իր հետ:
Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր