ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Կոտայքում Mercedes-ը բախվել է քարերին, շրջվել ձորը. 3 մահացածներին գտել են մեքենայից դուրս
00:06, 19.03.2023 | mamul.am
6325 | 0

Մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին փրկարարները դուրս են բերել գետից։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր