Մարտի 18-ի երեկոյան Էկվադորում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 381-ը վիրավոր է, այս մասին հայտնել է նախագահ Գիլերմո Լասոյի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի և 126 վիրավորի մասին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32 հազար բնակչություն ունեցող Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 85 կմ խորության վրա։ |