ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ռեգիոնը մեծ վերափոխումների ճանապարհին». Հակոբ Բադալյան
03:12, 21.03.2023 | mamul.am
3532 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռեգիոնը մեծ վերափոխումների ճանապարհին
Սաուդյան Արաբիայի թագավորը հրավեր է ուղարկել Իրանի նախագահին՝ Էր Ռիյադ այցելելու հրավեր: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Պեկինի միջնորդությամբ երկու երկրերը պայմանավորվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունը, երկու ամսվա ընթացքում բացել դեսպանատներ:
Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերության կարգավորումը ենթադրում եմ ամենեւին չի լինելու հարթ գործընթաց, ինչի մասին «հուշում» է եւ այն, որ ՍԱ թագավորի հրավերին զուգահեռ, տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հեռախոսազրույցը Բայդենի հետ, որի ընթացքում Նաթանյահուն բարձրացնում է «իրանական սպառնալիքի» հարցը:
Բայց, Թեհրան-Ռիյադ կարգավորման գործընթացի ծավալումը, եւ առավել եւս հնարավոր կարգավորումը՝ մերձավորարեւելյան մեծ ռեգիոնի համատեքստում անկասկած ունենալու է խորքային, հիմնարար ազդեցություն: Իսկ մենք, հիշեցման կարգով՝ այդ ռեգիոնում ենք «ոտքով-գլխով» կամ «ուղն ու ծուծով»:
Իսկ Չինաստանի նախագահն այսօր սկսում է երկօրյա այցը Մոսկվա, որից առռաջ Պուտինի հետ «փոխանակվել» էին ռուս-չինական հարաբերության մասին ծավալուն հոդվածներով:
Ի դեպ, ռեգիոնալ ծավալումների համատեքստում ես ուշադրություն եմ հրավիրում երկու օր առաջ տեղի ունեցած մի այցի վրա՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի այցը Հունաստան եւ այնտեղ ունեցած հանդիպումները, ու հատկապես դրանցից երկուսը՝ ջերմ հանդիպում Հունաստանի վարչապետ Մացոտակիսի հետ, եւ համատեղ հանդիպում Հունաստանում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանների հետ: Արամ Առաջինի հետ էլ հաճախ հանդիպում են Լիբանանում հավատարմագրված դեսպանները, այդ թվում օրինակ Սաուդյան Արաբիայի, Իրանի, Պակիստանի, ԱՄՆ, եւ այլք»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր