ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում հակառուսականության տարածման առաջամարտիկը հենց ՌԴ ԱԳ նախարարն է». Դ. Գրիգորյան
18:36, 20.03.2023 | mamul.am
3994 | 0

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈ՞Զ, ԼՈՒ՞ՐՋ
ԼԱՎՐՈՎ - Արևմուտքն իրեն ամբողջությամբ արժեզրկել է։ Մենք լիապես տեսնում ենք, թե ինչ են անում Հարավային Կովկասում։ Չեն էլ թաքցնում. կտրել Ռուսաստանից, քանդել 3+3 ֆորմատը, սեփական ծառայությունները փաթաթել երեք հարավկովկասյան երկրներին, ամրապնդել սեփական հոգեմոնիան, տրորել տարածաշրջանի երեք երկրների` Ռուսատանի, Թուրքիայի, Իրանի օրինական շահերը։
---
Ու սա կարծում է, որ էսքանից հետո որևէ հայ պիտի շնորհակալ լինի ՌԴ-ի՞ն։ Ասենք ուղիղ ասում է․ արևմուտքը ոտնահարում է Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում, այն է՝ «ինչ կուզենք կանենքը» Մարդը ՀՀ ԱԳ նախարարի կողքին կանգնած լաբավոյ պաշտպանում է թուրքական շահերը և մի բան էլ ուզում է, որ ըմբռնումո՞վ մոտենան իրենց քաղաքականությանը։
ՓԱՍՏ Է․ Հայաստանում հակառուսականության տարածման առաջամարտիկը հենց ՌԴ ԱԳ նախարարն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր