«Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում՝ անկախ նրանից, թե ով է դա մեզ առաջարկում: Ցանկացած կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, անընդունելի է. սա մեր ժողովրդի տեսակետն է ու լավ կլինի՝ դա լինի հայության հավաքական կարծիքը»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: «Պարոն Լավրովին, արևմտյան շրջանակներին, որոշ հասարակական-քաղաքական գործիչներին պատասխանում ենք՝ մենք չե՛նք ապրելու Ադրբեջանի կազմում»,- հավելել է Բաբայանը: |