ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Տիգրան Ավինյանը նվեր է ընդդիմությանը». Վահրամ Մարտիրոսյան
15:42, 25.03.2023 | mamul.am
2868 | 0

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիգրան Ավինյանը ուղղակի նվեր է ընդդիմությանը։ Սրա հետ մեկտեղ Երևանում նիկոլականությունը ամենափոքրն է։ Խավարից ամեն օր բողոքելու փոխարեն այդ խավարին հաղթելու հերթական շանս է տրվում հանձինս Երևանի ընտրությունների։
Ավինյանի նկատմամբ հաղթանակի և պարտության բանաձևերը պարզ են։
Պարտության բանաձևում պետք է ուղղակի նրա հետ մտնել քաջնազարյան ոճի բանավեճերի մեջ, օրինակ թե ով է ավելի կարևորում կանաչ տարածքները։
Հաղթանակի բանաձևում պետք է բարձր նշաձող սահմանելով բանավեճի նախաձեռնությունը վերցնել ձեռքը։ Առարկայական սահմանել Երևանը աշխարհի լավագույն քաղաքներից մեկը դարձնող ծրագիրը։
- Երևանի ուրբանիստական տեսլականը մոտակա 10-15 տարիների համար։
- UX Development-ի ռազմավարությունը։
- Մշակույթային քաղաքականությունը և քաղաքային կուլտուրայի ցենզի բարձրացումը։
- Քաղաքապետարանի օպեռացիոն դերի վերափոխումը և նրան իրականացնողից դեպի խնդիր դնողի դերի վերագրումը։
- Բնապահպանական կոմպլեքս մոտեցումը, կանաչ տարածքները, փոշու կրճատումը, Հրազդանի կանաչ գետ հայտարարումը։
- Երթևեկության ձևի վերաթողարկումը և նոր ենթակառուցվածքների կառուցումը։
- Ինովացիաների ակտիվ ներդրումը, այդ թվում էլեկտրոտրանսպորտի ներդրումը, աղի ու ավազի փոխարեն ձյունը այլ հալեցնող լուծումներով փոխարինումը, տարբեր բնագավառներում արհեստական բանականության տարրերի կիրառումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր