ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչ տեսք ունի երբեմնի հզոր մայրաքաղաք Երվանդաշատն այսօր 
21:42, 26.03.2023 | mamul.am
6026 | 0

Հայաստանի բազմաթիվ հնագույն մայրաքաղաքների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի մ․թ․ա․ 3-րդ դարում Երվանդունիների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ 4-րդի կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքը, որը հաջորդել է Արմավիրին և կառուցվել է Արաքս և Ախուրյան գետերի միախառնման տեղում։ Աշխարհաքաղաքական բաժանումների հետևանքով մայրաքաղաքը մնացել է Թուրքիայի և Հայաստանի սահմանագոտում, ինչի արդյունքում «փակ» լինելու պատճառով անգամ խորհրդային ժամանակներից սկսած, այստեղ պեղումներ քիչ են կատարվել, և ուսումնասիրությունների ժամանակ հիմնականում տեղորոշվել է մայրաքաղաքի վայրը։ Մայրաքաղաքի տարածքում են գտնվում ժամանակակից Երվանդաշատ և Բագարան գյուղերը։ 2005-2012 թվականին այստեղ տեղի են ունեցել հնագիտական պեղումներ, որի ժամանակ հիմնականում պեղվել են Երվանդ արքայի պալատը և մի շարք այլ տնտեսական և կրոնական շինություններ։
Երվանդաշատի մասին հիմնական տեղեկություններ մեզ հասել են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից, որտեղ նա գեղարվեստական ձևով նկարագրում է մայրաքաղաքի գեղեցիկ տեղադրությունը՝ այգիներով և բուսականությամբ ծածկված։ Խորենացին Երվանդաշատն անվանում է Դրախտիկ։
Այսօր հնավայրը լքված է, աշխատանքները կիսատ են, ամրակայման կարիք ունեն։

Երվանդաշատ
Երվանդաշատ
Երվանդաշատ
Երվանդաշատ
Երվանդաշատ
Երվանդաշատ
Երվանդաշատ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր