ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Արցախը կապ ունի՞». Սիսիանի ՔՊ-ական թեկնածուի համար Արցախից խոսելը տաբու է
19:12, 26.03.2023 | mamul.am
3178 | 0

«Քվեարկեցի հանուն պայծառ, բարեկեցիկ ապագայի»,- իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սիսիանի ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Մարզի, Արցախի անվտանգությանը վերաբերող 168.am-ի հարցերին ՔՊ-ական թեկնածուն պարզապես չպատասխանեց, փոխարենը՝ խորհուրդ տվեց դիմել Պաշտպանության նախարարությանը։

Մեր դիտարկմանը, որ Արցախը տոտալ շրջափակման մեջ է այս պահին, Հակոբջանյանն առանց հարցն ամբողջությամբ լսելու՝ ընդհատելով հակադարձեց․ «Արցախը կապ ունի՞ այսօրվա ընտրությունների հետ»։

Մեր հաջորդ հարցին, որ իր մրցակիցներն ասում են, որ ընտրատեղամասերի մոտ կանգնած ուղղորդում եք, Արմեն Հակոբջանյանը կտրուկ հակադարձեց․ «Կլինի՞ Ձեր հարցերին չպատասխանեմ։ Պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Ամեն ինչ հանգիստ անցել է»։

«Արցախը կապ ունի՞». Սիսիանի ՔՊ-ական թեկնածուի համար Արցախից խոսելը տաբու է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր