ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լավրովն ԱՄՆ-ից «ինչ ասես» ակնկալում է 
19:54, 26.03.2023 | mamul.am
4260 | 0

Միացյալ Նահանգները, «ձգտելով հաստատել իր գերիշխանությունն, անցել է դիվանագիտական, էթիկական և ցանկացած այլ պարկեշտության բոլոր սահմանները»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսպես է մեկնաբանել ռուս-չինական գագաթնաժողովի նախօրեին Վաշինգթոնի հայտարարությունները «խաղաղության կոչերի անընդունելիության» մասին։
«Մենք այս մասին խոսել ենք մեր չինացի գործընկերների հետ։ ԱՄՆ-ից այս պահին ամեն ինչ կարելի է սպասել. իրենց գերիշխանությունը հաստատելու համար նրանք անցել են դիվանագիտական, էթիկական և ցանկացած այլ պարկեշտության բոլոր սահմանները»,- ասել է ռուս նախարարը։

Խոսելով ԱՄՆ-ի հայտարարություններին Չինաստանի վերաբերմունքի մասին՝ Լավրովը նշել է, որ չինական կողմը «արտացոլում է մեծ քաղաքակրթության ավանդույթները», որը տարիների ընթացքում մշակել է իր ոճը։

Մարտի 19-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Վաշինգթոնն անընդունելի է համարում Ուկրաինայում զինադադարի մասին կոչերը, որոնք կարող են հետևել Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր