«Ադրբեջանցիների առաջխաղացումը տեղավորվում է իրենց ֆաշիստական գաղափարախոսության մեջ, բայց սա նաև ցուցիչ է, որ ՀՀ իշխանությունների խոսքերը փոխզիջումների մասին առ ոչնչ են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ադրբեջանը տեսնում է, որ Արցախն իր դիմաց մեն-մենակ է մնացել, դրա համար փորձում է նման քայլերով հոգեբանական և դիրքային առավելություններ ստանալ: Ադրբեջանն ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ պատասխան հակազդեցություն չի ստացել»,- ասաց պատգամավորը: |