ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանն ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ պատասխան հակազդեցություն չի ստացել». Գ. Մանուկյան
18:24, 27.03.2023 | mamul.am
910 | 1

«Ադրբեջանցիների առաջխաղացումը տեղավորվում է իրենց ֆաշիստական գաղափարախոսության մեջ, բայց սա նաև ցուցիչ է, որ ՀՀ իշխանությունների խոսքերը փոխզիջումների մասին առ ոչնչ են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ադրբեջանը տեսնում է, որ Արցախն իր դիմաց մեն-մենակ է մնացել, դրա համար փորձում է նման քայլերով հոգեբանական և դիրքային առավելություններ ստանալ: Ադրբեջանն ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ պատասխան հակազդեցություն չի ստացել»,- ասաց պատգամավորը:

«Ադրբեջանն ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ պատասխան հակազդեցություն չի ստացել». Գ. Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր