ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Տարրական սիլլոգիզմ». Արսեն Ջուլֆալակյան
13:18, 29.03.2023 | mamul.am
4889 | 4

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարրական սիլլոգիզմ.
✔️Չի կարող երկրի ղեկավարը լինել կիսագրագետ, բայց երկիրը ղեկավարել գրագետ ձևով
✔️Գերագույն հրամանատարը բանակում չծառայի, բայց պատերազմում հանդես գա որպես փայլուն զորահրամանատար
✔️Գերտերություններում դեսպաններդ լինեն դիվանագիտության հետ կապ չունեցող, ոլորտից բացարձակ հեռու մարդիկ, բայց այդ երկրների հետ հարաբերություններդ զարգանան
✔️Ունենաս ռազմավարական մեկ դաշնակից , բայց գործես նրա դեմ
✔️Օրենսդիրն ատի ամեն հայկականը, բայց ի նպաստ հայ ազգի օրենքներ գրի
✔️Ունենաս նախագահ, բայց այն գոյություն չունենա
✔️Առողջապահության նախարարը մասնագիտությամբ լինի իրավաբան, բայց ոլորտը զարգանա(միակ օրինակը չէ,իհարկե...)
✔️Քաղաքական վերնախավին և դրա գլխավոր դերակատարին ամենաբարձր մակարդակով տրվեն ազգակործան պատուհաս, կապիտուլյանտ (կապացուցվի նաև դավաճանը) գնահատակաները և ակնկալվի նրանցից ի նպաստ Հայաստանի քայլեր և որոշումներ...
Երկար կարելի է շարունակել թվարկումը, բայց վերոգրյալի նպատակը մեկն է: Փաստերով ցույց տալ, որ մեզ հետ կատարվողն օրինաչափ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր