ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+28 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
11:42, 29.03.2023 | mamul.am
6107 | 1

Ռուսաստանը նախատեսում է չեղարկել միջազգային շարժական ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, գրում է «Ведомости» թերթը։

Հրատարակության համաձայն՝ այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նյութերում, որոնք մարտին ուղարկվել են հեռահաղորդակցության օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։ Փաստաթղթի իսկությունը հաստատել են հեռահաղորդակցության երկու օպերատորների աղբյուրները։

Փաստաթղթում ասվում է, որ մինչև 2024 թվականի վերջ հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոններ», իսկ մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը բջջային ծառայությունների համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր