ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մակրոնին «աղբ» անվանողին բանտ է սպառնում
19:12, 29.03.2023 | mamul.am
7461 | 0

Ֆրանսիայում մի կին է ձերբակալվել, ով սոցցանցերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «աղբ» է անվանել։ Այս մասին հայտնում է Voix du Nord թերթը։

Ըստ հրապարակման, 3 ոստիկաններ ժամանել են բնակչուհու տուն, նրան բերման ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել «պետական ​​իշխանության համար պատասխանատու անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար։

Այժմ այս արարքի համար նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում և 15 հազար եվրո տուգանք։ Նրա գործը դատարանում կքննվի հունիսի 20-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր