ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նիժնի Նովգորոդում մահվան դեպք է գրանցվել էլեկտրական սկուտերի պայթյունից
00:30, 30.03.2023 | mamul.am
5514 | 0

Նիժնի Նովգորոդում մարդ է մահացել էլեկտրական սկուտերի պայթյունից ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է NN.RU-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին: Նախնական տվյալներով՝ էլեկտրական սկուտերը պայթել է լիցքավորման ժամանակ։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով տղամարդուն մարմնի 90% այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները փորձել են փրկել նրան, բայց չի հաջողվել։ Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։

Ավելի վաղ վնասվածքաբան Իննա Ռազդոբուդկոն էլեկտրական սկուտերների վնասվածքներն անվանել էր «նոր համաճարակ օրթոպեդիայում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր