Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Թշնամին արդեն տեղակայվում է Արցախը Հայաստանին կապող երթուղու սկզբնամասում` Տեղ գյուղի մոտակայքում:
Այս փուլում նրանց խնդիրն է վերջնականապես շարքից հանել Պաշտպանության բանակը, որպեսզի հետագայում ՀՀ ի դեմ իրականացվող մասշտաբային գործողությունների ժամանակ, Արցախյան ճակատում խնդիրներ չառաջանա:
Պետք է հստակ հասկանալ, որ եթե այս փուլում նրանց հաջողվեց իրենց առջև դրված խնդիրը լուծել, ապա շատ մոտ ապագայում այդ ամենը տեղափոխվելու է ՀՀ տարածք, որտեղ արդեն մեզ ոչ եվրոպացի դիտորդնեը կփրկեն, ոչ ռուսները, ոչ պարսիկները, ոչ էլ առավել ևս թրաշով մարդիկ:
Օղակը սեղմելու պրոցեսը հասնում է պիկին....»: