ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ճիշտ կլիներ՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը». Արթուր Ղազինյան
17:12, 30.03.2023 | mamul.am
2098 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը:
Այս ժեստով իշխանությունը կապացուցեր, որ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և հանձնառու է Հայաստանում երաշխավորել և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բավարարի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պահանջներին և չափանիշներին:
Ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իրական հակակշիռ կլիներ իշխանական իրավապահ համակարգին:
Բայց դե ունենք այն, ինչ ունենք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր