ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ունեցածը լրիվ օրինակա՞ն է». Ոսկան Սարգսյան
17:24, 30.03.2023 | mamul.am
3870 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԼՐԻՎ ՕՐԻՆԱԿԱ՞Ն Է
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Վաչագան Ղազարյանից ու նրա հետ փոխկապակցված 4 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության 8 մլրդ 225 մլն 599 հազար 616 դրամի գույք բռնագանձելու մասին։
«Ես ապօրինի գույք չունեմ։ Ընկերներիս շնորհիվ են գումարները, ընկերների գումարներն էին, հանում էի, տայի իրենց։ Եթե նա ունի շրջապատ, ամեն ինչ էլ կարելի է։ Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է։ Ես տալու բան չունեմ։ Պետությունից բան չեմ թաքցրել։ Բանկում դրած ավանդը թաքցրա՞ծ է եղել»,- ասել է «Սերժի Վաչոն»։
Եթե Սերժ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդ աշխատած, հետո նրա կողմից պաշտոն և գեներալի կոչում ստացած Վաչագան Ղազարյանը և նրա հետ փոխկապակացված անձինք ապօրինի 8 մլրդ 225 մլն 599 հազար 616 դրամի գույք ունեն, ապա 25 տարի` 1993-2018 թվականներին, անընդհատ Հայաստանում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանը, սեփականաշնորհման անվան տակ երկրի հարստությունը փոշիացրած Լևոն Տեր-Պետրոսյանը, 1997-ին դատարկ գրպանով Հայաստան եկած, 10 տարի ՀՀ նախագահ աշխատած, Հայաստանում սուպերհարուստ դարձած Ռոբերտ Քոչարյանը ինչքա՞ն գույք կունենան։ Անցած 5 տարում իրավապահները ստուգե՞լ են նրանց ունեցվածքը, նրանց ունեցած գումարները և գույքը լրիվ օրինակա՞ն են, իրենց թավադ պապերի՞ց են ժառանգություն ստացել, թե՞ կազինոներում են արդար ձևով կրել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր