Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով հետևյալը. «Սա Երևանն է, «Վստրեչի» կամուրջը, քաղաքի ամենաինտենսիվ երթևեկության հանգույցներից մեկը, ժամը 15:30:
Իշխանությունները նախապես տեղեկացրել էին կամրջի ամրանների վերանորոգման աշխատանքների մասին, սական աշխատանքներ, որպես այդպիսին չեն իրականացվում: Ինչպես յուրաքանչյուր այլ դեպքում, այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը: Լավագույն դեպքում երեք անձ է աշխատում կամրջի վրա, իսկ այժմ, օրը ցերեկով ոչ մի աշխատող չկա:
Հետաքրքիր է՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց ամառանոցներն է՞լ են այս տեմպով շինում»: