«Երբ Վահագն Ալեքսանյանը հարձակվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորի վրա, չեմ հիշում, որ ոստիկանությունը բեմադրված շոուով իրեն դուրս բերեր ԱԺ-ից ու ձերբակալեր: Եթե էս բեմադրությունը տեղի ունեցավ Մհեր Սահակյանի պարագայում, ինչո՞ւ Վահագն Ալեքսանյանի պարագայում տեղի չունեցավ»,- լրագրողներին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպին: «Մհեր Սահակյանը իմ պայքարի ընկերն է: Շատ պատմությունների միջով ենք անցել միասին: Մհերը փախնող տղա չի՝ դա ՔՊ-ի տարածած ստերից է: |