ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ներկայիս ԱԺ-ի էս ողբերգական վիճակը «ձայներս չփոշիացնենք» ախմախ թեզի «շնորքն» ա». Սուրեն Սահակյան
02:12, 01.04.2023 | mamul.am
3674 | 0

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Ներկայիս ԱԺ-ի էս ողբերգական վիճակը մեծամասամբ «ձայներս չփոշիացնենք» ախմախ թեզի «շնորքն» ա։ Էն որ ասում են՝ սրան կքվեարկեինք, բայց կարող ա չանցնի, գնանք նրանց օգտին քվեարկենք, որ չենք ուզում, բայց հաստատ կանցնի։ Եթե քաղաքականության մեջ (ԱԺ, կուսակցություններ, ընտրապայքար) իրական մրցակցություն չեղավ, այ սենց գերմանական մոտիվներով անպարկեշտ կինոներ ենք ստանում։ Բոլոր այլ պայմանների նույնության դեպքում մրցակցությունը հանում ես, սաղ փլվում ա։ Սա նախկին սխալները շեշտելու համար չեմ ասում, այլ ապագայում դրանք չկրկնելու։ Խնդրում եմ, մոռացեք էդ թեզը, որ մյուս անգամ չխանգարի»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր