ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իր առջև դրած խնդիրը լիովին կլուծի, միջանցք կտրամադրի Ադրբեջանին». Ալեն Ղևոնդյան
23:30, 31.03.2023 | mamul.am
4416 | 3

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «ՀՀ-ն փաստացի Ադրբեջանին տարածքներ է փոխանցում (վերջինը 4 քառ կմ տարածք Տեղ գյուղի մոտ), որ Իրանի շուրջ լարվածության կտրուկ սրման իրավիճակում, երբ բոլորը զբաղված կլինեն Իրանի հարցերով, ադրբեջանցիք արագ մտնեն ու վերցնեն Զանգեզուր/Սյունիքի միջանցքը:
ՀՀ վարչապետը կասի՝ ես մեղավոր եմ, բայց արդյոք միակ պատասխանատուն ե՞ս եմ, մենք չկարողացանք այն պահել, իսկ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները չիրացրեց, հետևաբար պետք է համակերպվենք եղածի հետ:
Արդյունքում նա իր առջև դրած խնդիրը լիովին կլուծի. -միջանցք կտրամադրի Ադրբեջանին, ինչպես խոստացել է,
- Իրանի մոտ կարդարանա, թե բա՝ ես ունակ չէի պահել, դու էլ քո անվտանգությամբ էիր խառը,
- հայ հասարակության մոտ կհայտարարի, թե բա՝ մենք սրման չգնացինք, քանի որ հազարավոր մարդիկ կզոհվեին, իսկ ռուսները մեզ դավաճանեցին,
- թուրքերի մոտ, թե բա՝ ինչ ուզեցիք տվեցինք, եկեք ինձ տեր կանգնեք,
- ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մոտ, թե բա՝ ինչ խոսք եմ տվել, արել եմ, մնաց 102 ռազմաբազան, բայց դե էդ հանելու համար պետք է ва банк գնամ, ինձ տեր կկանգնե՞ք, քանի որ ռուսները պարզ բացատրել են՝ «мы никуда не уйдём, и это уже не вам решать»:
Էս ա:
Խնդրին լուծում ա պետք օպերատիվ, էլ ժամանակ չկա, եթե անկեղծ»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր