ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 429.14, EUR 450.73, RUB 4.31, GBP 520.29
+12 °C, +11 °C ... +14 °C Վաղը`+19 °C
Ըստ Շվեդիայի ԱԳՆ-ի, Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամբողջական չի լինի առանց Ստոկհոլմի
21:42, 01.04.2023 | mamul.am
2371 | 0

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Տոբիաս Բիլստրյոմն ասել է, որ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը «ամբողջական չի լինի» առանց Շվեդիայի։
Նա նշել է, որ ուրախ է Ֆինլանդիայի համար, քանի որ ՆԱՏՕ-ին նրա դիմումի վավերացումը «կարևոր քայլ էր» և կամրապնդի երկու երկրների անվտանգությունը։
«Սակայն, ինչպես հայտարարել է Ֆինլանդիան, իրենց անդամակցությունն ամբողջական չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Շվեդիան չի անդամակցել դրան»,- ասվում է Շվեդիայի նախարարության հայտարարության մեջ։
Բիլստրյոմը նշել է, որ Ստոկհոլմը «անխոնջ» կաշխատի, որպեսզի Շվեդիան նույնպես դառնա դաշինքի անդամ։ Այսպիսով, այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր