ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ֆրանսիան պատրաստվում է թույլատրել էվթանազիան կամ ինքնասպանությունը
18:30, 03.04.2023 | mamul.am
5188 | 0

Ֆրանսիան մտադիր է թույլատրել էվթանազիան կամ ինքնասպանությունը, հայտնում է Reuters-ը։

Տեղեկատվության համաձայն, նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պետք է բարելավի «պալիատիվ խնամքի հասանելիությունը», և մինչև ամառվա վերջ օրինագիծ կընդունվի այն մասին, թե արդյոք կյանքից հեռանալուն օգնելու որևէ ձև պետք է թույլատրվի։
Նա մանրամասնեց, որ օրենքի նախագիծը հիմնված է լինելու Ֆրանսիայի՝ պատահականության սկզբունքով ընտրված 184 քաղաքացիների խմբի աշխատանքի վրա, որոնք այս հարցը քննարկում են անցյալ տարվա դեկտեմբերից։ Նրանք ավարտել են իրենց աշխատանք, և նրանց 76 տոկոսն ասել է, որ կողմ է թույլ տալ, որ ինչ-որ օգնություն տրամադրվի նրանց, ովքեր ցանկանում են մահանալ:

Այնուամենայնիվ, Մակրոնը չի ասել, թե արդյոք ցանկանում է, որ Ֆրանսիայում թույլատրվի էֆթանազիան կամ ինքնասպանության օժանդակությունը, և արդյոք օրինագիծը կներառի մեկը, թե երկուսը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ նման նուրբ հարցի շուրջ կոնսենսուսը կարևոր է։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի բժիշկների ազգային խորհուրդը՝ l’Ordre des medecins, հայտարարել է, որ դեմ է բժիշկների ներգրավմանը մարդկանց ինքնասպանություն գործելուն օգնելու գործում։

Աջակցված ինքնասպանությունը, երբ բժշկական անձնակազմը որևէ մեկին ինքնասպանության հնարավորություն է տալիս, կամ կամավոր էվթանազիան, որտեղ բժիշկը ակտիվ դեր է խաղում նրա խնդրանքով մարդու կյանքին վերջ տալու համար, թույլատրվում է մի քանի եվրոպական երկրներում՝ Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր