ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել նախագահին
15:00, 06.04.2023 | mamul.am
3783 | 0

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը նախագահ Սաուլի Նիինիստոյին է փոխանցել կառավարության հրաժարականը։

Ֆինլանդիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիինիստյոն ընդունել է հրաժարականը և պահանջել, որ կառավարությունն իր գործունեությունը շարունակի մինչև նոր կաբինետի ձևավորումը։

«Ժամանակավոր կառավարությունը կզբաղվի միայն առօրյա և հրատապ հարցերով»,- ասվում է զեկույցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր