ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Իսրայելը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել
21:24, 06.04.2023 | mamul.am
7962 | 0

Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հանձնարարել է պատրաստվել ցանկացած պատասխան տարբերակի՝ Լիբանանի տարածքից հրեական պետության հրթիռակոծումից հետո, ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նաև բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մետուլա քաղաքը ենթարկվել է ականանետային կրակի Լիբանանից։

Նշենք, որ ապրիլի 6-ին Իսրայելը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Լիբանանի տարածքից, ինչպես հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը, արձակվել է 34 հրթիռ։ Դրանց մեծ մասը խոցվել է, սակայն առնվազն հինգ հրթիռ չի հաջողվել որսալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր