ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանում առեղծվածային հանգամանքներում մահացել է ևս մեկ թոփ-մենեջեր
00:30, 07.04.2023 | mamul.am
6910 | 0

Yakutskenergo-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և գլխավոր ինժեներ Իգոր Շկուրկոյին մահացած են հայտնաբերել Յակուտսկի քննչական մեկուսարանում, հայտնում է Комсомольская правда-ի աղբյուրը։

Դատարանը թոփ-մենեջերին քննչական մեկուսարան է ուղարկել կաշառքի գործով ձերբակալության հաջորդ օրը՝ մարտի 31-ին։

Յակուտիայի դաշնային քրեակատարողական ծառայությունը պնդում է, որ Շկուրկոն ինքնասպան է եղել։ Գերատեսչության տվյալներով՝ դա տեղի է ունեցել ապրիլի 4-ին։ «Ամբաստանյալը հայտնաբերվել է քննչական մեկուսարանի խցում՝ առանց կյանքի նշանների։ Ժամանած բուժաշխատողները արձանագրել են նրա մահը։ Դեպքի վայր է հրավիրվել քննչական խումբ։ Նախնական տվյալներով՝ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Moscow Times-ը նշում է, որ Շկուրկոն չի համաձայնվել ձերբակալության հետ և բողոքարկել է այն իր մահից անմիջապես առաջ՝ ապրիլի 3-ին։ Քննչական կոմիտեից հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։ Yakutskenergo-ն չի պատասխանել ԶԼՄ-ների պաշտոնական հարցումներին:

49-ամյա Շկուրկոն պատասխանատու էր ընկերության տեխնիկական կառավարման համար։ PJSC Yakutskenergo-ն պատկանում է RusHydro-ին և գործում է ողջ երկրում: Նախքան Yakutskenergo-ում նշանակվելը, Շկուրկոն աշխատել է որպես OAO South Yakutsk Electric Networks-ի գլխավոր տնօրեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր