ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ի՞նչ է սպասվում Հռոմի կոնվենցիային. «Ժողովուրդ»
09:12, 07.04.2023 | mamul.am
3845 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։

Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաև այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաև դեմ է գնում ՌԴ-ին, և Արևմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երևան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենևին էլ չի համարում վավերացված և չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել:

Հստակ ժամկետներ կան այն ԱԺ ուղարկելու մասով. ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր