ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է. ԱԺԲ
10:00, 08.04.2023 | mamul.am
4662 | 0

Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել. «Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։
ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժ. Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։
Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր