ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Մարսելում բնակելի շենք է փլուզվել ու հրդեհվել
18:36, 09.04.2023 | mamul.am
5754 | 0

Ֆրանսիայի Մարսել քաղաքում բնակելի շենքի փլուզումից հետո ավելի քան 170 մարդ է տարհանվել, հայտնում է BFMTV-ն։
«Բնակարանաշինության նախարարության տվյալներով՝ Մարսելի Տիվոլի փողոցում շենքի փլուզումից հետո 179 մարդ տարհանվել է իրենց տներից»,- հայտնել է հեռուստաալիքը։
Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրակի գիշերը չորսհարկանի շենք է փլուզվել և բռնկվել, ինչը թույլ չի տվել փրկարարներին սկսել զոհերի որոնումը։ Առնվազն հինգ մարդ վիրավոր է։ Միջադեպի վայր ժամանած՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ փլուզված շենքի փլատակներում կարող է լինել 4-10 մարդ։ Միջադեպի պատճառն անհայտ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր