ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ռեսուրսները կսպառվեն մեկուկես ամսից. #WashingtonPost
20:36, 09.04.2023 | mamul.am
3935 | 0

Ուկրաինական միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ կսպառվեն մինչև մայիսի 23-ը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Փենթագոնի գաղտնազերծված փաստաթղթերը։
«Մինչև մայիսի 23-ը լիովին կսպառվի պաշտպանության համար միջին հեռահարության հակաօդային պաշտպանություն ապահովելու հնարավորությունը։ Ըստ հաշվարկների, Ուկրաինան կդիմանա հարվածների ևս 2-3 ալիքների»,- ասվում է փաստաթղթերում։

Վերլուծությունն իրականացվել է փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Նշվում է, որ Կիևը գրեթե սպառել է մատակարարված արևմտյան զինամթերքը։ Հոդվածում նշվում է նաև, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է առաջնահերթ աշխատեն կործանիչների և ուղղաթիռների դեմ՝ հանուն խնայողության փորձելով չխոցել անօդաչու սարքերը։

Փենթագոնը նաև մտահոգված է հրետանու պաշարների կրճատմամբ։ Դրանք կարող են ավարտվել նույնիսկ ավելի շուտ, քան հակաօդային պաշտպանության ռեսուրսները, նշվում է փաստաթղթերում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր