ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է մահաբեր ձնահյուսն իջնում լեռներից
23:30, 09.04.2023 | mamul.am
5887 | 0

Ալպերում ձնահյուսի հետևանքով 4 մարդ է զոհվել, Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը։ Կան տուժածներ, փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, շեշտել է նա։
«Օրվա կեսին ձնահյուսը պոկվել է Ալպերում գտնվող Արմանսեթ սառցադաշտից։ Նախնական տվյալներով՝ 4 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել»,- ասել է Դարմանենը։ Le Dauphiné Libéré թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:27-ին (Երևանի ժամանակով 13:27-ին): Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են երկու ուղղաթիռ և մեծ թվով փրկարարներ ու տեխնիկա, գրում է թերթը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր