ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Իլոն Մասքը մեկ շաբաթում կորցրել է 14,5 միլիարդ դոլար. Forbes
23:54, 09.04.2023 | mamul.am
6434 | 0

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի ղեկավար Իլոն Մասքը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է 14,5 միլիարդ դոլար, գրում է Forbes-ը։

Հրատարակության լրագրողները Մասկի կարողությունն այս պահին գնահատում են 187,9 մլրդ դոլար։ Նշվում է, որ նրա կապիտալը նվազել է՝ ներդրողների մտավախությունների պատճառով, որ Tesla-ի շահույթն սպասվածից ցածր կլինի։ Tesla-ի բաժնետոմսերը շաբաթվա ընթացքում էժանացել են 10,8%-ով։ Սրա պատճառն ընկերության եռամսյակային հաշվետվությունն էր, որտեղ ասվում է, որ իրենց էլեկտրական մեքենաների մեծ մասը կուտակվել է պահեստներում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ն մտադիր է Շանհայում կառուցել Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ։ Շանհայում արդեն գործում է Tesla էլեկտրական մեքենաների գործարանը։ Այն հավաքում է Model 3 սեդաններ և Model Y քրոսովերներ: Չինաստանը Tesla-ի վաճառքի երկրորդ շուկան է ԱՄՆ-ից հետո, 2022 թվականին Չինաստանում վաճառքը կազմել է ընկերության հասույթի 22,3%-ը: Tesla-ն մարտին հայտարարեց, որ ընդլայնում է արտադրությունը չինական դուստր ձեռնարկությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր