ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
400 հազար մարդ դուրս է եկել Փարիզի փողոցներ
22:24, 13.04.2023 | mamul.am
4501 | 0

Ֆրանսիայում հինգշաբթի օրը՝ երկրի Սահմանադրական խորհրդի կողմից թոշակի շեմը բարձրացնելու մասին օրենքի եզրակացության հայտարարության նախօրեին, ընթանում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի 12-րդ համազգային ցույցը։

Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 400000-600000 մարդ։

Նանտում և Ռենում ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, ջարդել ցուցափեղկերը։ Ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներից երևում է նաև, որ ցուցարարները մի քանի մեքենաներ են այրել։

Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Փարիզում, որտեղ հերթապահում են բազմաթիվ ոստիկաններ՝ մասնագիտացված տեխնիկայով, այդ թվում՝ սաղավարտներով և վահաններով։ Իրավապահներին ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։

Արհմիությունների տվյալներով՝ Փարիզում ցույցերին մասնակցում է 400 հազար մարդ, մոտավորապես նույնքան էլ մասնակցել է ապրիլի 6-ի ցույցերին։

Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ ձերբակալվել է 15 մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր