ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Տեղում միջադեպն ուղղված էր ԵՄ դիտորդներին». Արմեն Գրիգորյան
09:30, 14.04.2023 | mamul.am
4614 | 0

«Հենց սկզբից, երբ ԵՄ դիտորդները տեղակայվել էին ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանը փորձում էր ցույց տալ, որ դիտորդներն իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելու: Միջադեպը նաև ուղղված էր ԵՄ դիտորդներին»,- «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական հերթական ագրեսիային: Նրա խոսքով՝ դիտորդների տեղակայումը զսպող գործիք էր լինելու Ադրբեջանի համար, բայց վերջինը շարունակում է և՛ ռազմական հռետորաբանությունը, և՛ սադրանքների կազմակերպումը: «Ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործի՝ սադրանքներ կազմակերելու համար»,- ասել է ԱԽ քարտուղարը:

«Տեղում միջադեպն ուղղված էր ԵՄ դիտորդներին». Արմեն Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր