ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Իմ արարքը թասիբով հայ տղամարդու արարք էր»․ Արամ Նիկոլյան
10:24, 15.04.2023 | mamul.am
9750 | 10

«Իմ արարքը բացառապես թասիբով հայ տղամարդու արարք էր»,-դուրս գալով ոստիկանության բաժնից ասաց դիրզայներ Արամ Նիկոլյանը, ով երեկ, Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ, այրել էր Ադրբեջանի դրոշը:

«Իմ ցանկությունը եղել է անել բացառապես այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և, ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»,-ասաց նա:

«Եթե կան այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի չանեի, թող կարծեն իրենց տանը ու, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը, փարատվեն դրանով»,- ասաց Արամը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր