ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Սամվել Բաբայանը պատրաստվում է Ստեփանակերտում վրանային ակցիա սկսել․ «Հրապարակ»
10:48, 15.04.2023 | mamul.am
6232 | 1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով փետրվարի կեսերից տեղափոխվել է Արցախ, ակտիվ գործունեություն է ծավալում։ Մոտ ամիսուկես է՝ Բաբայանն ու նրա կուսակիցները թեև ոչ հրապարակային, բայց ակտիվ «քարոզարշավ» են իրականացնում, հանդիպում հանրության տարբեր շերտերի հետ, կոնսուլտացիաներ են անում քաղաքական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, այցելում են գյուղեր, դպրոցներ, տարբեր հաստատություններ՝ փորձելով հանրային որոշակի աջակցության մթնոլորտ ստեղծել իրենց շուրջ։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով արցախցիների վերաբերմունքը շրջադարձային փոփոխություն կրեց բունկերային գործունեություն ծավալած և ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցող Բաբայանի նկատմամբ։ Հերոսի և հավերժ «կամանդույուշչիի» կերպարը որոշակիորեն խամրեց։ Ս․ Բաբայանը պատերազմից հետո լքեց Արցախը, եկավ Հայաստան, սակայն նրա և ՀՀ իշխանությունների ջրերը մի առվով չհոսեցին, և 2 տարի անց նա կրկին վերադարձել է Արցախ՝ այստեղ դերակատարում ստանձնելու հավակնություններով։ Իսկ դրա համար, բնականաբար, նախ պետք է հանրային աջակցություն ունենալ, ինչն էլ փորձում է անել Բաբայանը՝ իր ակտիվությամբ»։

Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր