ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք
11:12, 15.04.2023 | mamul.am
11612 | 1

Ադբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են հայրենիք. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր