ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանցի մարզիկները փակվել են հյուրանոցում. ապահովել նրանց անվտանգ վերադարձը». Ադրբեջանի Սպորտի նախարար
15:00, 15.04.2023 | mamul.am
8073 | 2

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը միանգամայն անընդունելի է և ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ նման մրցումներ ընդունել, ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովը։

«Քանի որ Երևանը չի կարող ապահովել մեր մարզիկների անվտանգությունը, Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի մրցումներին, սպասվում է, որ նրանք կվերադառնան հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, բայց հիմա նրանք փակված են հյուրանոցում, որտեղ լրատվամիջոցները հասանելի չեն: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային սպորտային կազմակերպություններին խստորեն դատապարտել այս բարբարոսական արարքը։ Կոչ ենք անում նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ»,- ասել է Գայբովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր