ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
22:06, 15.04.2023 | mamul.am
12515 | 2

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպին։

Ֆեդերացիան խստորեն դատապարտել է կատարվածը՝ այն համարելով չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի քայլ և ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ:

«EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին՝ հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար:

EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։

Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։ Մենք անմիջականորեն ներգրավված էինք պատվիրակության՝ Հայաստանից մեկնելուց առաջ անվտանգության բոլոր պայմանների ապահովման գործում։

EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։

EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր