ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի
10:24, 16.04.2023 | mamul.am
6214 | 0

Սուդանում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, 596-ը՝ վիրավոր է, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի բժիշկների կենտրոնական հանձնաժողովին:

Նախօրեին հայտնել էինք, որ Սուդանի մայրաքաղաք Խարտումում կրակոցներ և պայթյուններ են հնչել՝ բանակի և արագ աջակցության ուժերի պարագլուխների միջև մի քանի օր տևած դիմակայությունից հետո։

Բանակը ենթակա է ռազմական կառավարությանը (Ինքնիշխան խորհրդին), որը գլխավորում է գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, իսկ Արագ աջակցության ուժերը՝ փոխնախագահ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյին։

Որպես քաղաքացիական կառավարման առաջարկվող անցում՝ արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն զինված ուժերին, սակայն գեներալները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ դա պետք է տեղի ունենա, և այս վեճը վերաճել է զինված պայքարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր