ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի
09:12, 17.04.2023 | mamul.am
6194 | 0

Սուդանում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, ևս 365-ը վիրավոր է, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ապրիլի 15-ին Սուդանի մայրաքաղաք Խարտումում կրակոցներ և պայթյուններ էին հնչել՝ բանակի և արագ աջակցության ուժերի պարագլուխների միջև մի քանի օր տևած դիմակայությունից հետո։ Բախումներն ու փոխհրաձգությունը շարունակվել է նաև այսօր:

Բանակը ենթակա է ռազմական կառավարությանը (Ինքնիշխան խորհրդին), որը գլխավորում է գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, իսկ Արագ աջակցության ուժերը՝ փոխնախագահ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյին։

Որպես քաղաքացիական կառավարման առաջարկվող անցում՝ արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն զինված ուժերին, սակայն գեներալները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ դա պետք է տեղի ունենա, և այս վեճը վերաճել է զինված պայքարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր