ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պուտինն առաջարկել է «վերածնել» պիոներներին
22:54, 19.04.2023 | mamul.am
4798 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, լսելով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի զեկույցը երեխաների ամառային արձակուրդների շրջանի նախապատրաստման վերաբերյալ, առաջարկել է «վերածնել պիոներ եզրույթը»։
Գոլիկովան հիշատակել է «Առաջինների շարժում» նորաստեղծ շարժման մասին՝ ասելով, որ անունն ընտրել են հենց երեխաները։ Պուտինը նկատել է, որ հավանաբար խոսքը պիոներների մասին է։ Գոլիկովան պատասխանել է, որ «հին ձևով կարելի է այդպես ասել»։

«Հին ձևով, նոր ձևով, ինչպես եղել է, այդպես էլ կա, դրանից ոչ մի տեղ չես փախչի»,- ասել է Պուտինը: Նա հավելել է, որ, իր կարծիքով, այս եզրույթը «զուրկ է գաղափարական որևէ ենթատեքստից», ի տարբերություն, օրինակ, Կոմսոմոլի՝ կոմունիստական ​​երիտասարդական միության։

«Մտածեք այդ մասին և խորհրդակցեք երեխաների հետ»,- հավելել է Պուտինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր